24 05 2023

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց ոչ մի բան էլ որոշված չէ․ Փաշինյանը՝ անկլավների մասին



ԱԺ-ում ընթացող  հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին հարց ուղղվեց անկլավների մասին, որին ի պատասխան  ասաց․

«Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց ոչ մի բան էլ որոշված չէ։ Անկլավների թեման պիտի արձանագրեմ, որ քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց, սա շատ կարևոր է։ Օրինակ՝ 1999 թ․ տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։  Այս հարցը քաղաքական կողմ ունի և իրավական կողմ ունի։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որը պատկանում է, պատկանել է Հայաստանին, և անկլավներ, որոնք հիմա Հայաստանի տարածքում են և պատկանել են Ադրբեջանին։ Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված»,-ասաց  Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը լուծելու երկու տարբերակ կա, տարբերակ մեկ՝ որը սահմանից այնկողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է՝ մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։

 Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ