23 05 2023

Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել․ Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել․ Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

«Արցախի անվտանգության հարցը վաղուց, արդեն, Հայաստանից կախված չէ։ Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ - գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- նշել է Մ. Հակոբյանը` խոսելով վարչապետի երեկվա հայտարարության մասին:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ըստ Հակոբյանի` այն, ինչ երեկ հնչել է ասուլիսի ընթացքում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, նորություն չէ։

Հարցին, ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց, ի՞նչ կարգավիճակ են ունենալու նրանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ Ադրբեջանն անթաքույց դատապարտել է այդ մարդկանց, նրանցից շատերի նկատմամբ, արդեն իսկ միջազգային հետախուզում հայտարարել` Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ սպասվում է այն, ինչ նախատեսված է Ադրբեջանի օրենսդրությամբ. «Չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, բայց ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ խոսքը 1924 թվականի Հայաստանի իշխանությունների կողմից կայացրած որոշումների մասին է, որով Սյունիքի և Արցախի պաշտպաններին հանձնեցին Բաքվին։ Հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան նրանք՝ դատապարտվեցին Բաքվի կողմից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ