«Իրավական պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել ապօրինի կալանավորումների, բայց բայց էս կարգի բարոյական հատակ դեռ չեմ տեսել»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառանլով 44-օրյա պատերազմում զոհված հայորդու՝ Ժորա Մարտիրոսյանի մորը կալանավորելու դատարանի որոշմանը։
«Որպես կանոն,կալանքի դեպքերը շատ սահամանփակ են կիրառվում, այսինք՝ երբ անձը էն կարգի վտանգավոր է, որ պետք է մեկուսացնել։ Վերջին տարիներին տեսնում ենք, որ կալանավորումը կիրառվում է առանց նպատակի, նույնը՝ Գրիգորի Խաչատուրովի դեպքի հետ կապված»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանի խոսքով՝ Գայանե Հակոբյանի պարագայում և՛ քննիչը, և՛դատավորն ու դատախազը շատ լավ մասնագիտորեն հասկանում են, որ կալանավորման հիմքներ չկան և, ինչպես Խուդոյանն է նշում, խնդիրը մտնում է բարոյական դաշտ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը