22 05 2023

Բաքվի բարբարոսական վարչախումբը ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր տարածաշրջսնում միակն է, որն ունի ամբողջությամբ անհիմն և բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ՝ բացի Թուրքիայից։

Վրաստանի դեպքում դա Քվեմո Քարթլին է, Ռուսաստանի հատվածում՝ Դերբենտը և Դաղստանի այլ մասեր, Իրանի պարագայում՝ Ատրպատականի ամբողջ երկրամասը, Հայաստանի մասով էլ՝ մեր պետության գրեթե ողջ տարածքը։

Ըստ այդմ, նշված խիստ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներում կան, պատկերավոր ասած, աշխարհի գրեթե չորս ծագերի անվանումներով զրոյական պատմական լեգիտիմության հիմք ունեցող Ադրբեջաններ՝ բացառությամբ «Արևելյան Ադրբեջանի» (չշփոթել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ), դա էլ միայն այն պատճառով, որ Բաքվից արևելք ուղղակի Կասպից ծովն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ