2020 թվականին հայ Ռեմբոն էր, ամբողջ Ջաբրայիլն ազատագրել էր։ Ասում էին՝ էս է արել, էն է արել, բայց հարյուրավոր տղեք են զոհվել, ինչ է՝ էդ խելագարին դուրս հանեին։ Այս մասին ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց հայտարարեց զոհված զինծառայողի հայրը, «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիկ Սահակյանը՝ ամոթանք տալով Փաշինյանի որդուն։
«Աշոտ, դու տղա չե՞ս, գնացել կնոջ վրա բողոք ես գրել։ Ամոթ քեզ, որտեղ տեսնեմ՝ ասելու եմ, դու տղա չես»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը