13 05 2023

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է

Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:

«Մենք հայրենիք ու պետություն հասկացությունների արանքում խարխափում ենք բոլորս՝ ինձնից սկսած ձեզանով շարունակած։ Մեզ համար հայրենիքը նույնը չի, ինչ պետությունը, և ստիպված ենք անընդհատ ընտրություն կատարել հայրենիք և պետություն  հասկացությունների միջև։ Իմ ընկալումն այն է, որ մենք պետք է ընտրություն կատարենք պետության օգտին»,-ասել է Փաշինյանը  խարույկի շուրջ զրույցի ընթացքում։

Նրա խոսքով, եթե պետության օգտին չկատարենք ընրություն, անընդհատ կկորցնենք։

«Պետք է նույնականացնել հայրենիք և պետություն հասկացությունները, և դա պետք է անել 29.800 քկմ  տարածքում։ Հետևաբար իմ պատասխանն է, որ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Մեր բացարձակ  բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի և Արարատի արանքում, երազանքի ու իրականության արանքում»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ