12 05 2023

Տարածքային զիջում «խաղաղության դիմաց» գործարքը կործանարար է մեզ համար․ այն գրգռում Ադրբեջանի ախորժակը․ Աղաբաբյան

Տարածքային զիջում «խաղաղության դիմաց» գործարքը կործանարար է մեզ համար․ այն գրգռում Ադրբեջանի ախորժակը․ Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2021 թ. մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանից 3-4 կմ մխրճվեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածք։

Ուղիղ երկու տարի է՝ ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ՝ թշնամու օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքից հետ շպրտելու համար։

Ավելին՝ թշնամին այս երկու տարիների ընթացքում շարունակել է քայլ առ քայլ առաջ գալ, նոր տարածքներ զավթել Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, ամրանալ բռնազավթված տարածքներում և արդեն այդտեղից նորից հարվածել մեր զինված ուժերին ու բնակավայրերին։

Ադրբեջանը շարունակելու է այդպես աստիճանաբար, մաս-մաս բռնազավթել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև նրա նպատակը միայն Արցախը չէ, նրա նպատակն ամբողջ Հայաստանի գրավումն է։

Եվ ամենակարևորը - "տարածքային զիջում խաղաղության դիմաց" գործարքը ոչ միայն չի աշխատելու, այլև կործանարար է լինելու մեզ համար, որովհետև

յուրաքանչյուր տարածքային զիջում էլ ավելի է թուլացնում մեզ և գրգռում Ադրբեջանի ախորժակը,

Ադրբեջանն ապացուցել է, որ ցանկացած ստորագրված փաստաթուղթ իր համար ոչինչ է, հիմք չէ, զսպօղակ չէ, նա դա կարող է պատռել ու դեն նետել հենց զգա, որ դիմացը դիմադրություն չկա, և որ կարող է էլի ու էլի առաջանալ՝ ընդհուպ մինչև Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ։

Պատկերն ու իրավիճակը էլ ավելի տեսանելի ընկալելու համար՝ մի փոքր դրվագ Սև լճի հատվածում ՀՀ տարածք ադրբեջանական օկուպացիոն զորքերի մխրճումից․ կարմիրով նշված մեր տարածքում թշնամու դիրքերից ընդամենը երկուսը, կապույտով նշվածը մեր դիրքն է․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ