10 05 2023

Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին։

Բացառություն են կազմում «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով մուտք գործող քաղաքացիները, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։

Պուտինի մեկ այլ հրամանագրով չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ուղիղ ավիափոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։

«Նախագահի որոշումները համահունչ են մեր սկզբունքային մոտեցմանը` հետեւողականորեն դյուրացնելու Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների միջեւ շփումները, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ