07 05 2023

Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում. Վարդան Ոսկանյան

Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։

Նման պատասխան կարող էր լիներ, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի բռնազավթման մեջ գտնվող Նախիջևան ուղևորվող ինքնաթիռների համար Հայաստանի և Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգված համատեղ գործողության շրջանակներում, ինչը կհանգեցներ Նախիջևանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ  կորագծով։

Թուրքիայում նախընտրական կրքերի այս թեժ ժամանակահատվածում դա կարող էր լուրջ իմիջային հարված դիտարկվել վերընտրվել տենչացող Էրդողանի համար և դուռ բացել հավասարը հավասարի հետ խնդրի լուծման բանակցությունների։

Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում, քանզի հենց այստեղ է հնուց ի վեր բանաձևվել՝ «ակն ընդ ական»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ