05 05 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է․ Առանցքային հարցերի շուրջ վերջնական դիրքորոշման չեն եկել

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է․ Առանցքային հարցերի շուրջ վերջնական դիրքորոշման չեն եկել

Մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացված բանակցությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Ըստ այդմ, նախարարներն ու նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ, բայց միևնույն ժամանակ ընդունել են, որ որոշ առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները շարունակում են մնալ տարբեր։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ։

Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ