Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» խորագրով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց, որ ՀՀ քաղաքացին չգիտի իր իրավունքները և պարտականությունները, հետևաբար չի կարողանում դրանց տեր կանգնել:
Բանախոսը հայտնեց, որ ընտությունների ժանման գործում է ընտրության 100% սուբյեկտիվությունը և ընտրված անհատները սուբյեկտիվ որակներով են ընտրվում, ոչ թե առաջ քաշած ծրագրերով:
«Ժողովուդը պետք է ընտրի կառավարիչ, որն ունենա համապատասխան կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և աշխատանքի արդյունք»,-ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնության ձևավորման պատճառներին՝ բանախոսը հայտարարեց, որ բանտարկության պատճառը Տավուշի մարզի տարածքների հնարավոր հանձնման համատեքստում է, քանի որ Խաչատուրովը դրան հակազդող գործոն է:
Նրա խոսքով՝ Ադրբեջանական կողմը հավակնում է վերցնել մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 40 հայկական գյուղի և 1-2.5 կմ հետավորության 64 գյուղի տարածքներն ուղիղ նշանառության տակ պահող բարձունքներ:
«Տավուշի ուղղությամբ 104 գյուղում վտանգված են մարդկանց ապրելու հնարավորությունները, իսկ Գրիգորի Խաչատուրովն այն մարդն էր, որն այս գործընթացին՝ կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր»,-հայտարարեց Հայկ Նահապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը