04 05 2023

Չեխիայի վարչապետը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մասին



 

«Որքանո՞վ է այս պայմաններում հնարավոր գնալ խաղաղության, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները և արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման»,- Նիկոլ Փաշինյանի և Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալայի ասուլիսի ժամանակ Չեխիայի վարչապետին հարց ուղղեց լրագրողը։

«Չեխիայի Հանրապետւթյունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման։ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի։ Քայլ արվել է եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում, որը հյուրընկալելու պատիվը ես ունեցա։ Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում։

Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում։ Մեր ընդհանուր նպատակը՝ Չեխիայի և Եվրամիության, հասնելն է կայության տարածաշրջանում և ընդհանուր խաղաղության։

Մեր ընդհանուր նպատակն է երաշխավորել հայերի իրավունքները․ դա կարևոր հանգամանք է։

Մենք ոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք»,- ասաց Չեխիայի վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում մոնիտորինգ իրականացնող եվրոպացիների խմբում կան նաև չեխեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ