Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է գործընթացին: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև տեղի ունենան բանակցություններ. խաղաղության գործընթացին պատրաստ ենք աջակցել:
Այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ պատասխանելով Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին:
«Ցանկացած բռնի կամ սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը և մենք փորձում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը