«Մենք գործ ունենք շատ վատ բանակցողի հե , այնպիսի բանակցողի հետ, որը Հայաստանի ու Արցախի շահն առաջ չի տանում, այլ շարունակ զիջումների է տանում և հերթական զիջումից հետո պարտադրվում է հերթականը և ստացվում է, որ մենք շարունակ զիջում ենք , բայց տեղը ոչինչ չենք ձեռքբերում։ Ունենք իրողութուն, որ Հայաստանից օկուպացվել է հսկայական տարածք, Սյունիքից ու Գեղարքունիքից մինչ օրս ադրբեջանական զինուժը չի էլ նահանջել ․ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի Սոթքի ոսկու հանքը երկու շաաբաթից ավել է չի աշխատում , քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշատակցի վրա։ Այս մասով ևս Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում, անգամ հրապարակին խոսք չեմ լսել ։
Ունենք իրողություն, որ Սյունիքի Տեղ համայնք վերջին ներխուժումից հետո, Հայաստանն ասում է՝ անում է հնարավորը, որ էսկալացիա չլինի, բայց ոչ միայն էսկալացիա է լինում, ալև՝ շարունակում ենք սահմանին ունենալ զոհեր և վիրավորներ, տարածքային կորուստներ, էլ չեմ ասում, որ Արացխից մնացել է մի բուռ տարածք։ Այս ամենն ունի մեկ գլխավոր պատասխանատու և նրա անունը Նիկոլ Փաշինյան է, որը Հայաստանի ամենավատ բանակցողն է»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը