ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցող Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին հաղորդագրություններ ԱԳՆ-ն տարածում է միայն զուտ տեղեկատվական բնույթի այն պատճառով, որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Բանակցություններն, ինչպես գիտեք, ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է, առաջարկում եմ սպասել ավարտին։ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է տարածաշրջանում, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը, ես ենթադրում եմ, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են»,- ճեպազրույցում ասաց պատգամավորը։
«Որպեսզի խաղաղության պայմանագիրը իսկապես կենսունակ լինի, պետք են որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն այդ պայմանագրի կեսնունակությունը։ Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է լինի, օրինակ, միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը՝ լինի միջազգային կազմակերպությունների տեսքով, թե երկրների երաշխավորման տեսքով: Միջազգային հարբերությունների պատմությունն ունեցել է այդպիսի դրվագներ, երբ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը