Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող անօրեն գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:
Հատկանշական է, որ նիստին մասնակցում էր նաև օրեր առաջ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ նշանակված Տիգրան Պետրոսյանը, մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները չէին մասնակցում։
Սորոսականի համարում ունեցող Տիգրան Պետրոսյանը արդեն երկրորդ անգամ է մասնակցում Արցախի ԱԽ նիստերին, և այդ երկու նիստերն էլ տեղի են ունեցել առանց ընդդիմության։
Yerevan.Today-ի ունեցած տեղեկություններով՝ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղոևկասյանը ևս հրավիրված էին եղել վերջին նիստին, սակայն չեն համաձայնել մասնակցել:
Հիշեցնենք, որ Արցախում նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդը ստեղծվել է վերջերս։ Նախագահ նշանակվել է հակառուսական ակցիաներով հայտնի և սորոսականի համարում ունեցող Տիգրան Պետրոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը