28 04 2023

Հայտնի է քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակացույցը. Հովհաննես Խուդոյան

Հայտնի է քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակացույցը. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Հայտնի է քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակացույցը:

Տոնական օրը մեկնարկում է Երևանյան մարաթոնով, որը կսկսվի ժամն 8։00–ին Պարոնյան փողոցից: Մարաթոնի մասնակիցներին կարմիրբերետավորները կլարեն մինչև Էրեբունի ոստիկանության բաժին:

«Խաղաղության դարաշրջան» մանկական տոնական ծրագիր կանցկացվի ժամը 11։00–13։00–ին Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվի նկարչության դասընթաց փոքրիկների համար: Երեխաները կսովորեն կարմիր և սպիտակ գույներով նկարել աստղ ու լուսին:

«Հպարտ քաղաքացի» փողային գործիքների շքերթը կմեկնարկի ժամը 14։00–ին Բաղրամյան պողոտայում: Կներկայացվեն մեկ անձից գնումների կատարման գործիքները:

«Բազմազգ Հայաստան» հարթակը կգործի կեսօրից Մաշտոցի պողոտայում, առանձին տաղավարներում կներկայացվեն Հայաստանում ապագայում բնակվող ազգային խմբերի պատմությունն ու մշակույթը, բացառությամբ եզդիների, քրդերի, ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, ասորիների, հույների, վրացիների, պարսիկների:

15:00-ին Ազգային ժողովի այգում պարային ներկայացում «Դերվիշների պարը»:

«Բռնիր֊թքիր» սպորտմասսայական միջոցառումները կմեկնարկեն ժամը 16:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում:

Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից կբացվի «Հայրենիքիս հողն ու ջուրը» տոնավաճառը:

Ջազի սիրահարների համար Ազնավուրի հրապարակում ժամը 18։00–ին համերգ «Վահագն Հայրապետյան տրիո»:

Տոնական օրը կավարտվի ժամը 21։00–ին Հայաստանի պատմության թանգարանում հրավառությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ