25 04 2023

Հերթական անգամ համոզվում ես,որ անիմաստ է որևէ արտաքին պայքար, քանի դեռ դավաճանները երկրիդ ներսում են․ Արսեն Ջուլֆալակյան

Հերթական անգամ համոզվում ես,որ անիմաստ է որևէ արտաքին պայքար, քանի դեռ դավաճանները երկրիդ ներսում են․ Արսեն Ջուլֆալակյան

Աժ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Երբ չունենալով պետական որևէ պաշտոն, օգտագործում ես ցանկացած հնարավորություն՝ միջազգային ատյաններում բարձրաձայնելու Արցախի/Հայաստանի  հետ կատարվող աղետի մասին, և ապա մտնում ես համացանց ու տեսնում, որ պատուհասների իշխանական խմբակը այդ նույն ժամանակ զբաղված է մրցումների, համերգների գովազդով, հսկայական գումարների մսխմամբ, կարմիր ժապավեններ կտրելով, իրենք իրենց պարգևատրելով, քեֆերով և խնջույքներով... հերթական անգամ համոզվում ես,որ անիմաստ է որևէ արտաքին պայքար, քանի դեռ դավաճանները երկրիդ ներսում են:

հ.գ. Բոլորիս աչքի առաջ, անթաքույց հրճվանքով, երգ ու պարով հանձնում են հայրենիքը: Կեցցեն, ի՞նչ ասեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ