25 04 2023

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայամանավորվում են ինչ-որ բաներ հանձնել, ռուսական կողմն ի՞նչ կարող է անել․ փորձագետ



«Չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է  զինված հարձակում իրականացնել Արցախի բոլոր բնակավայրերի ուղղությամբ, իհարկե հարվածային ուղղությունը Ստեփանակերտի վրա ավելին կլինի։ Եթե  ռազմական ճանապարհով էլ չարվի, օղակը  սեղմվելու է բնակավայր առ բնակավար  ու Հայաստանի հետ կապը փորձելու են ամբողջովին կտրել»,-Yerevan.Today-ի հետ զրույցւոմ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանին բերել են հստակ ծրագիր իրականացնելու համար․ առաջինը՝ Արցախը հայաթափել՝ Ադրբեջանի տիրապետության ներքո, երկրորդը՝ Հայաստանում ռուսական գործոնը դուրս թողնել սկսած՝ 102-րդ ռազմաբազայից մինչև՝էներգետիկ ռեսուրսներ։  «Փաշինյանն է իրականում հանձնում Ադրբեջանին այն, ինչ հնարավոր է առավելագույնս հանձնել։ Բազմաբեևեռ աշխարհի ստեղծման համար պատերազմն է որոշելու նաև՝ Արցախը հայաթափվելո՞ւ է, թե ՝ ոչ, Հայաստանը դառնալո՞ւ է թուրքական վիլայեթ, ինչպես ծրագրաված է,  թե՝ոչ»։

Ռազմական փորձագետը վստահեցնում է , որ այնուամենայնիվ հայությունն ունի ներուժ, ներուժ կա նաև՝ Արցախում, որտեղ տոտալ մոբիլիզացիա պետք է արվի։ 

«Ադրբեջանը խոցելի շատ տեղեր ունի․  եթե համահավաք  հայությունը կարողանա պլանավորել  Ադրբեջանի դեմ բազամվեկտոր հարվածներ, ապա դրանք Ալիևին ու Էրդողանին սթափության ապտակ կլնեն»,-ասում է Հայկ Նահապետյանը։

Հարցին՝  եթե Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  ենթադրաբար՝ Արցախն էլ մեջը, ապա  այդ դեպքում ի՞նչ են պահանջում խաղաղապահներից, փորձագետն ասաց․ «Պահանջողները կամ տգետ են, կամ ՝ գործակալ , թող նայեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը , կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանը կողմ պետություն չէ , ՌԴ-ն բանակցող է, մոդերատոր , երաշխավոր,  բայց կողմ չի հանդիսանում։  Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ի դեմս իրենց ղեկավարների,  միմյանց հետ պայամանավորվում են ինչ-որ բաներ հանձնել , ռուսական կողմն ի՞նչ կարող է անել․․․ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկու օր հետո անցակետի գործընթացն Ադրբեջանը սկսկեց»։  

«Իմ մոտավոր հաշվարկով 73 գյուղ հայտնվեու էԱդրբեջաի զինուժի ուղղակի հսկողության ներքո՝ 5 մարզում ․ Ադրբեջանն օղակը սեղմում է Հայաստանում, որպեսզի սահմանամերձ բնակավայրերն ամբողջովին դատարկվեն, որի համաձայնությունը Փաշինյանը տվել է Պրահայում․․․ Փաշինյանը Հայաստանը փորձում է բերել Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններում՝ 10 հազար քառակուսի կմ»,-ասաց ռազմական փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ