«Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը զոռբայությամբ փակել է Հակարիի կամուրջը և փորձում է հսկիչ անցակետեր տեղակայել այնտեղ, իսկ Ռուսաստանի Դաշնությունն առհասարակ տեղյակ չի եղել Ադրբեջանի այս նախաձեռնությանը»,-։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը, որի վրա Ադրբեջանը սկսել է շինարարությունը, գտնվում է Կոռնիձորի անմիջապես մատույցներում։
Տիգրան Աբրահամյանը նշեց. «Ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի այս նախաձեռնության վերջնական ավարտին հասցնելը։ Սա ոչ միայն եռակողմ համաձայնագրի պայմանների խախտում է, այլ ակնհայտ է՝ խախտվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև փոքր մակարդակով են ընթանում բանակցությունները, հիմնական բանակցությունները տեղափոխվել են քաղաքական մակարդակ, որի ելքի մասին դժվարացավ ինչ-որ բան ասել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը