24 04 2023

Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից․ Ավետիք Իշխանյան

Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«ՍԱՐՍԱՓԱՀԱՐ ԴԱՎԱՃԱՆԸ

Բռնապետիկ-դավաճանը վախենում է․․․Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից և իր հետ տարբեր տեղեր մեկնելիս, ստուգված ջրեր է տանում։ Նա սարսափում է նաև ուտելիքներից և նախապես իր թիկնապահ-ստրուկները համտես են անում, հետո նա սնվում է։Շրջում է զրահապատ ավտոմեքենաների մեծ շարասյունով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, դիպուկահարների հսկողության տակ։

Հարց է առաջանում, ո՞րն է բռնապետիկի սարսափների պատճառը, այն ժառանգակա՞ն է,հոգեկան հիվանդությու՞ն, պաթոլոգիա՞, թե՞․․․Ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը․․․

Այս սարսափ-վախերը բռնապետիկի գիտակցված, հանուն փողի, դավաճանության ուղղակի արտահայտություններն են։ Գիտակցելով, որ հատուցումն անխուսափելի է, բռնապետիկը սարսափում է ամեն ինչից, այդ թվում՝ իր մերձավորներից, որոնց էլ «պահում» է , նույնպես փողով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ