Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին:
Ըստ թուրք դիվանագետի՝ սա պատմական իրողությունները «խեղաթյուրելու» փորձ է։
«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- ապրիլի 24-ին Twitter-ում գրել է Չավուշօղլուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը