24 04 2023

Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ․ ԱՄՆ պետդեպ

Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ․ ԱՄՆ պետդեպ

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը»,-այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այսօր երեկոյան: 

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,-Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրման փաստը գնահատվել է Պատելի հայտարարության մեջ։

Այսօր՝ Ապրիլի 23-ին Ադրբեջանականը փակել է Հակարի գետի կամուրջը՝ արգելափակելով Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը:  

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված այդ քայլը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ