01 08 2024

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ն  ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:

«Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», - նշել են Պետքարտուղարությունից։

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ Պետքարտուղարությունից նաև հավելել են, որ երկու երկրները շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու այդ գործընթացին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ