21 04 2023

Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել. Դավիթ Բաբայան

Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախը փրկելու հնարավորություն ունենք, և այդ ճանապարհին ոչ թե թշնամուց է պետք վախենալ, այլ հայրենասիրության ինքնասպանությունից, հատկապես՝ գիտակցված։

«Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։

Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։

Մենք էլ ենք բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, որը գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքից, երբեք այն հետ չի ստանա, երբեք։

Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես՝ գիտակցվածը»,- գրել է Դավիթ Բաբայանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ