21 04 2023

Բա որ չեք բանակցել, 8 անգամ Ալիևի հետ հանդիպել՝ ի՞նչ եք արել. Ագնեսա Խամոյան



ԱԺ-ն քննարկում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը․ Իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսպես նախաբանեց․

«Մի ֆունդամենտալ հարցի եմ ուզում անդրադառնալ ․ մենք ամեն հաջորդ օր մոռանում ենք նախորդ օրվա իրադարձութունները, մոռանում  ենք իշխանությունների կողմից ասված վտանգավոր հայտարարութունները․ օրինակ՝ այս իշխանությունները 5 տարի է իշխանության են, բայց 25 տարվա բանակցային  պրոցեսի մասին են խոսում ու այդ աղմուկի մեջ խլացնում և չեն պատասխանում էն հիմնական հարցին, թե՝  ինչ են արել իրենք էս 5 տարիների ընթացքում»։

Այնուհետև, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Ագնեսա Խամոյանն ասաց․ «8 անգամ Ալիևի հետ հանդիպել եք, բա որ չեք բանակցել, ինչի՞ց եք խոսել, եղանակի՞ց․ 8 անգամ Ալիևի հետ հանդիպել՝ ի՞նչ եք արել»։

«4 անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը 4 ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դահլիճում նստած  Փաշինյանին՝ ընդգծելով․ «Փաստորեն համ էս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք  էս երկրի ամեն ինչն ե՞ք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ