21 04 2023

«Ակադեմիական քաղաք» կհասնեն մետրոյի Աջափնյակի կայարանով



Կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

Նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ակադեմիական քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզի հատման տեղում։

«Բաց առաջարկով, հորոդորով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը. մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ, որի ֆինանսավորումը պետք է լինի պետական։ Եթե կպարզվի, որ ուրիշ աղբյուրներ էլ կան, որոնք հավելյալ ֆինանսավորում են, շատ ավելի լավ։ Մեր նպատակադրումն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ