19 04 2023

Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին

Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աննուն էր հիշատակում։  Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին դիմեց՝ արձագանքի խնդրանքով։ Բագրատ Միկոյանն մեզ հետ զրույցում ասաց հետևյալը․

«Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ