18 04 2023

Յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ․ Վարդան Ոսկանյան

Յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ադրբեջանի հերթական պահանջներին է անդրադարձել։ Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին հայտարարությանը հաջորդել է Իլհամ Ալիևի նոր պահանջը ․ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ ապրելու համար այլ տեղ գտնեն»։

«Այն պահից, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։

Երբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն առավելապաշտ է և յուրաքանչյուր զիջում կորզելուց հետո հաջորդ նվաստացուցիչ պահանջն է առաջ քաշում, ոմանք դեռևս թերահավատություն են հանդես բերում։

Այն պահից ի վեր, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։

Իսկ այսօր արդեն այս բարբարոսը բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին՝ պնդելով, որ արհեստածին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, փաստացիորեն, բավարար չէ, և «ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Հայաստանն այսօր պետք է կրկնի «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» մեր խոսքերը, քանի որ եթե «ա»-ն ասվել է, ապա պետք է «բ»-ն էլ ասել»։

Ինչ խոսք, սրա լկտիությանը չափ ու սահման չկա, ուստի յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար ու և այսպես շարունակ»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ