Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը. զեկույցը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ զեկույցին անդրադառնալը Փաշինյանը խոսեց խաղաղության՝ իր պատկերացումների մասին՝ նշելով․
«Հարցերի հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է իրատեսական, քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում , որքանո՞վ Ադրբեջանի գործողույթունները միտված կլինեն խաղաղությանը և երկրորդը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե ձեռքբերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանո՞ վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների՝ երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը