18 04 2023

Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է. Իշխան Սաղաթելյան

Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա  աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային և ժողովրդային հանդիպումներ ունեցա Արևելյան և Արևմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․

- պատերազմից հետո, պայմանավորված նաև երկրի ներկա իրավիճակով,  Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է,

֊ չնայած վերոնշյալ  հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,

- Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ  կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու  ուղղությամբ,

- հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ և կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլև հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում  է Հայրենիքից:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության  վերականգնումը կենսական հրամայական է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ