Նիկոլ Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Ափսոսում եմ, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ այդ խեղկատությունը՝ ընտրությունների գնալը եւ իշխանությանը լեգիտիմացնելը չէր լինի: Ես հայտարարեցի, որ դա սխալ է եւ հետ կանգնեցի, ու այդպես էլ եղավ սխալ, որովհետեւ մեծ հարված ստացավ Հայաստանն այդ ընտրություններից: Ես մեղավոր չեմ կարող նշել, բայց այն ժամանակ այնպիսի վիճակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե խորհրդարանի ուժերի հետ համաձայնության չգա, ընտրությունների չի գնա, այսինքն՝ երկու կողմից էլ եղել է ընտրությունների ցանկություն: Բայց դրանից տարիներ են անցել, ու ավելի ծանր դեպքեր են եղել: Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում, մի քանիսին խափում է, բայց իրականում գնալով ավելի քիչ մաս է խափվում իր խոսքերին»,- նշել է Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը