17 04 2023

Սա խոսում է ռազմավարական մտքի բացակայության մասին․ Արա Պողոսյան

Սա խոսում է ռազմավարական մտքի բացակայության մասին․ Արա Պողոսյան

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ իշխանություններն այնքա՜ն դիլետանտ են, որ փոխարեն մտածեն ինչպես օգտագործել «դրոշ այրելու» միջադեպը հօգուտ Հայաստանի, ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային արձագանք լինի, ու այդ արձագանքը հնարավորինս ծանր հետեւանքներ ունենա։ Համենայնդեպս այդպես կարծելու հիմք է տալիս ՀՀ իշխանական և մերձիշխանական շրջանակների արձագանքները։
Հիշո՞ւմ եք ոճրագործ սաֆարովի անմարդկային, նսեմ արարքը ինչպես էր ադրբեջանական դիվանագիտությունը արդարացնում, մեջտեղ բերելով իրենց հնարովի թեզերը «Խոջալուի դեպքերի» և Արցախի հարցի հետ կապակցելով։
Իսկ հիշո՞ւմ եք գուլիևին ու մյուս ոճրագործներին Ադրբեջանը ինչպես էր փորձում տարբեր հարթակներում որպես զոհեր ներկայացնել։
Բա ամբողջ դիվանագիտական, իշխանական վարչախմբում մեկը չկա՞ր, որ պետական հիպոթեզ ձևավորեր և այդ ակցիան օգտագործեր ևս մեկ անգամ Արցախի խնդիրը, Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության, Լաչինի փակ միջանցքի և այլնի մասին բարձրաձայնելու համար օգտագործեր։
Ռազմավարական միտքը տարբերվում է ձեր խղճուկ մտքերից նրանով, որ ռազմավարական մտածողությունը չգիտի անհնարին վիճակներ, չգիտի պարտություններ, այլ ցանկացած միջադեպ օգտագործում է հանուն իր մեծ ռազմավարության։
Սա խոսում է ռազմավարական մտքի բացակայության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ