ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հրազդանի բնակիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այսօր գործընկերոջս՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ, Հրազդան քաղաքում էինք։
Քաղաքացիների հետ քննարկեցինք ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիները։
Լսելով առաջարկները՝ համոզվեցի, որ այսպիսի հանդիպումները անհրաժեշտություն են և պետք է պարբերական բնույթ կրեն։
Ինչպես՝ ես, այնպես էլ մեր խմբակցության պատգամավորները, անչափ կարևորում ենք քաղաքացիների հետ հանդիպումները, անմիջական, անկեղծ զրույցները։
Միասին պետք է գտնենք այս իրավիճակից դուրս գալու լուծումները։ Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքն ու ներդրումը, սիրելի՛ հայրենակիցներ»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը