Տեղում կտրուկ ավելացել են անորոշությունները և ռիսկերը. ինչպե՞ս պետք է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, ինչպես պետք է շարունակել կյանքը գյուղում նոր պայմաններում. սրանք հարցեր են, որը տալիս է յուրաքանչյուր բնակիչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Մի քանի արձանագրում Տեղ գյուղի և սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում.
Տեղ գյուղում, օրինակ, այսօր թեև բաց են եղել դպրոցները և ուսուցիչները եղել են աշխատավայրում, իրավիճակով պայմանավորված բնականոն դասապրոցես ամեն դեպքում չի ստացվել իրականացնել:
Կտրուկ ավելացել են անորոշությունները և ռիսկերը. ինչպե՞ս պետք է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, ինչպես պետք է շարունակել կյանքը գյուղում նոր պայմաններում. սրանք հարցեր են, որը տալիս է յուրաքանչյուր բնակիչ:
Բոլոր բնակավայրերում հարցուփորձից հետո, պարզվում է, որ այս նարատիվները սնուցող նյութեր մարդիկ հիմնականում կարդում կամ դիտում են սոցիալական ցանցերի կասկածելի աղբյուրներից, որոնց համար ընդհանուր է 4 երևույթ.
Հ. նկարն այսօր Տեղ գյուղ այցելությունից է: Այստեղից մի քանի հարյուր մետր այն կողմ ՀՀ սահմաններ ներխուժած ադրբեջանական ուժերն են, իսկ գյուղի բնակիչները, որոնք ամեն քայլափոխի տեսնում են այդ պատկերը, իրենց այցելած մարդկանց հրավիրում են շախմատ խաղալու, փեթակներին այցելելու, սուրճ խմելու, որովհետև վտանգի զգացողությանը հաղթում է սեփական տանն ապրելու ցանկությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը