Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ արեցինք մենք մեր երկրի հետ, մեր անվտանգության համակարգի հետ, ինչպե՞ս չկարողացանք իրողությունը հասկանալ, կանխատեսել ու կանխել, արդյունքում՝ որտեղից ուր հասանք: Երևի նայիվ էինք, անհեռատես, ավելորդ զգուշավոր, ինչ-որ տեղ անհիմն ինքնավստահ:
Այս իրավիճակում միակ ելքը ժողովրդի համախմբվելն է ու ճիշտ ղեկավարման ներքո դիմադրելը, այլապես՝ հանգիստ չեն տալու, աղետի են բերելու:
Ես և իմ գործընկերներն ամեն ինչ անելու ենք համախմբման ու դաշնակիցների հետ վստահելի հարաբերությունների հաստատման համար, որը թշնամուն զսպելու, պատերազմի աղետը կանխելու միակ ռեալ միջոցն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը