23 08 2023

Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին. Միքայել Համբարձումյան

Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին ժ.պ Միքայել Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԹԻՐԱԽՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին:

Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետության սատարմանը, ինչպես նաև Արցախին:

Այս մոտեցումը բնորոշ է վարչապետին, տեղավորվում է վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում:

Պարզապես անհասկանալի է, թե անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թեւածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Երկրի ղեկավարի այս ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավար երկիր ունենալու և խաղաղության հասնելու համար միայն դեկլարատիվ խոսքերը կամ ուտոպիստական ցանկությունը բավարար չեն, այն, ինչ իրականում արվում է այսօր, հռչակված այդ նպատակներին երբեք չի հանգեցնելու...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ