Հենց սկզբից, երբ իմացա, որ ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ, ինձ մոտ մտավախություն առացավ, որովհետև դա կաշկանդող հանգամանք է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Այս ձևով մենք հեռու չենք գան և մարդու իրավունքների պաշտպանի ինտիտուտը չի կայանա, հատկապես Հայաստանի նման երկրում: Դուք կաշկանդվում եք անգամ դատապարտել բռնությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը