«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ համարձակություն ու կամք կունենա՞ քննադատել իր ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու նրա կողմից իրականացված որոշումները:
Անահիտ Մանասյանն էլ արձագանքեց՝ Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը ևս պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
«Ես ընդամենը 5 ամիս եմ եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունեմ իրականացրած: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերություններին՝ նշեմ, որ ես շատ այլ անձանց հետ ունեմ մարդկային ու շատ ազնիվ հարաբերություններ, ես արդարանալու կարիք չունեմ, հակառակը, հպարտանում եմ այդ հարաբերություններով», - նշեց ՄԻՊ թեկնածուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը