Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պոլիտիկո» լրատվականին տված հարցազրույցում, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ ԵՄ դիտորդները՝ ադրբեջանական կողմին են փոխանցում բոլոր տեղեկատվությունները՝ հայկական կողմի սահմանային պարեկների (զինված ուժերի) շարժի և մնացած ամենի վերաբերյալ, քանի-որ, նրանք չեն ուզում որևէ խնդիր ունենալ Ադրբեջանի հետ:
Հիմա՝ կրկին հարց. ՈՒ՞Ր Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ: Ինչու՞ մինչ այժմ վռնդված չէ ԵՄ դիտորդական (իրականում լրտեսական) խումբը Հայաստանից, ինչու՞ չկա ձերբակալված անձ լրտեսություն կատարելու կասկածանքով:
Եվ վերջապես. նիկո՛լ փաշինյան, Հայաստանն ու Արցախը անտերության մատնելով՝ սեփական գրպաններիդ ու ստամոքսիդ մասին մտածելուց զատ, տասնյակ տարիների ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելով, ու՞ր ես տանում երկիրը: Իրականում՝ հարցս քեզ չէ ուղղված, այլ ժողովրդին, որոնք պետք է գիտակցեն, թէ ով ես դու և ինչ ես անում:
Սա՝ «խաղաղության դարաշրջանը» չէ,
սա՝ «խաղաղության կառափնարանն» է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը