15 08 2023

ԵՄ դիտորդները հերքում են Հայաստանի ՊՆ-ին

ԵՄ դիտորդները հերքում են Հայաստանի ՊՆ-ին

 

Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելությունը հերքում է իրենց ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին հայկական կողմի հաղորդագրությունը։

ԵՄ առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հրել է, որ իրենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն տարածել էր հետևյալ հաղորդագրությունը․ «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Տուժածներ չկան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ