04 04 2023

Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի «ստահոդ տեղեկությունը»

Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի «ստահոդ տեղեկությունը»

«ՀԺ»-ն ներկայացնում է Աշոտ Փաշինյանի հայտարարությունը.

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին:

Աշոտ Փաշինյան»

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հարձակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ