ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև այսօր Կասկադում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Մարդ, ով իր թիմի ներսում էլ ավելի ատելի է ու չսիրված, քան դրսում, ում քաղաքական կենսագրությունը փուչիկ է, ում «վզին» է մնացել իշխանության անմակարդակ սանիտարի կեղտոտ գործը, ում բյուրեղյա երազանքները սկսվում եւ ավարտվում էին իրենից ավելի խելացի ու հայտնի մարդկանց «քսմսվելով» ու հաճոյանալով, ով մեր նախկին պատգամավորներից մեկի զայրույթից այնքան էր հուզվել ու վախեցել, որ ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համար, այսօր թիկնապահների եւ ոստիկանների մեջքի հետեւից իրեն դրել է իր երազած բրյուսլիի տեղը եւ խոսում է փախչելուց։
Տո ա՛յ ԱԺ ճաղավանդակների վրա լղոզված փսլինք, դեպուտատի ահից տակդ լցրած խեղկատակ։
Դու մի օր քո սեփական կյանքով եւ սեփական էությամբ մեր երկրում կկարողանաս ապրե՞լ՝ առանց ախրանա եւ ուժայիննե՞ր»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը