Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի վերջին հայտարարությանը, ըստ որի` հայկական բանակը 44֊օրյային ունեցել է 11.000 դասալիք։ Վ. Սարգսյանը բերել է նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի բառացիորեն համանման հայտարարությունը, որը վերջինս արել էր օրեր առաջ` նշելով, որ, իբր, 44֊օրյային իրենք հաղթել են, քանի որ չեն ունեցել գեթ մեկ դասալիք, իսկ ահա հայկական բանակը, ըստ Ի. Ալիևի, վերջին տվյալների համաձայն, ունեցել է 11.000 դասալիք։ Համեմատելով իրար կրկնող երկու հայտարարությունները` Վահե Սարգսյանը գրել է.
Փոքրիկ խանը ներքին լսարանին կերցնում է, թե իբր իրենք Ղարաբաղը նվաճել են հերոսաբար, և չի եղել ոչ մի պայմանավորվածություն։
Բունկերի աջակցուհին էլ փորձում է ամեն գնով ջարդել Արցախը պլանավորված պատերազմով հանձնելու, այն է` Մեծ դավաճանության հիմնավոր թեզն ու կարգել պարտության հերթական մեղավորներին, չհասկանալով, որ հենց այս փաստը ոչ թե ջարդում, այլ հիմնավորում է վերոնշյալ թեզը։
11.000 թվի փոխանցումներով խաղ, որը, ինչպես բոլոր դեպքերում, լիովին բխում է թշնամի Ադրբեջանի ու ՀՀ֊ն ղեկավարող խմբակի շահերից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը