31 03 2023

Սա Փաշինյանի հերթական ձախողումներից մեկն է, գարնանային նվեր՝ հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան



 

«Ռուսական խաղաղապակ կոնտինգենտը տեղաշարժվել է դեպի հարավ՝ Տեղից դեպի Կոռնիձոր և այդ հատվածը, որ իրենք բացել են, տեղակայվել են ադրբեջանական  զինված ուժեր: Այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ակնհայտ սադրանքի պայմաններում: Դա պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին, տեղի է ունեցել մարտի 30-ին, դա տեղի է ունեցել պրոպագանդիստական աղմուկ-աղաղակի պայմաններում, որ հեսա իրենց տանկերը կմտնեն Ստեփանակերտ: Իրենք դա ներկայացրել են որպես իրենց հերթական նվաճում»,- ճեպազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ցավալին այն է, որ քանի որ մեր վարչապետը տխրահռչակ Նիկոլ Փաշինյանն է, և զինված ուժերն էլ իրեն են ենթարկվում, նրանք կնխարգելիչ միջոցառումներ չեն իրականացրել, որ երբ այդ հատվծում տեղակայվում են ադրբեջանական զինված ուժեր, նրանք տեղակայվեն այնտեղ, որտեղից ռուսներն են դուրս գալիս: Փոխարենը նրանք տեղակայվել են Հայաստանի Տեղ համայնքի տարածքում, Տեղի բնակիչների արտերում: Սա Փաշինյանի հերթական ձախողումներից մեկն է:

Նա եթերում եգիպտացորեն է ուտում, կակաչ է ցանում, աղբ է հավաքում, այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնում է Տեղ համայնքի տարածք: Դիմացը չկան հայկական զինվորներ, սահմանապահներ, ոստիկաններ, որ ասեն՝ ո՞ւր եք գալիս, սա մեր տարածքն է»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ