30 03 2023

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություներ կսկսի այս տարի․ Գառնիկ Դավթյան



«Ադրբեջանի կողմից սպառանալիքն էական բարձր է, ուստի կդժվարանամ  ասել, որ պատերազմը հավանական չէ»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։  

«Ընդհանուր էսկալացիան բավական բարձր է և հեչ պարտադիր չէ, որ Հայաստանի ոչ հայկական ղեկավար Նիկոլ Փաշինյանը դրա մասին ասեր․․․ Ամբողջ պրոցեսը 2020 թվականից հետո, հատկապես Նիկոլի վերընտրվելուց հետո էնպես է դասավորվել, որ միջազգային գեոպոլիտիկ ուժերը, Նիկոլ Փաշինյանին թեկուզ երկրորդ անգամ օգնելով որ գա իշխանության, լեգիտիմություն են տվել՝  նաև 2021 թվականին Փաշինյանին ընտրած հայերի ձեռքով հանձնվի էն ամենը,  ինչ Ադրբեջանը ցանկանում է»,-նշում է ադրբեջանագետը։ 

«Եթե դու մի անգամ ունես քաղաքական կեղտ, դավաճանի խարան, եթե միանգամ ձախողել ես՝ պետության կորստով, տարածքների կորստով, հիմա էլ՝ անվտանգության կորուստն է մազից կախված, հետևաբար քո հետ ոչ ոք հաշվի չի նստի»,-ասում է մեր զրուցակիցը՝ խոսքը հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին։

 «Փաշինյանի՝ համառ ու պնդաճակատ կերպով  աթոռին մնալու միակ մոտիվացիան այն է, որ ինքն իրեն դրանով անվտանգ է զգում։ Այսինքն՝ իր համար ոչ թե կարևոր է ՀՀ վարչապետի աթոռով սպասարկել ՀՀ շահերն ու ազգային, պետական շահը, որովհետև դրա մեջ մտնում է Արցախը, այլ՝ իր աթոռով իր անվտանգություն է ապահովում»,-վստահեցում է Գառնիկ Դավթյանը։

Մեր զրուցակիցը հավանական է համարում, որ Սդրբեջանը ռազմական գործողություներ կսկսի Հայաստանի նկատմամբ այս տարի։ Ուստի հարցին, թե՝  արդյո՞ք Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը՝ մեր և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը վերականգնելու, անվտանգությունը բարձրացնելու համար ասաց․  «Ընդհանուր պարզ է, որ էս մարդիկ նպատակ չունեն ոչ միայն բարեփոխելու,այլև՝ երկարաժամկետ թույլ պահելու ՀՀ բանակը և արդյունքում Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի ժամանակ չենք ունենալու այն ներուժը, որը մեզ թույլ կտա Ադրբեջանին  իր տեղը ցույց տալ Նորից ազնիվ, հայրենիքին նվիրված սպաների ու զինվորների կյանքի հաշվին է լինելու, ինչպես՝ սեպտեմբերին շատերը դիքրքերից չնահանջեցին, որովհետև իրենց պատվից դա ցածր է»։ 

Գառնիկ Դավթյանի խոսքով օրվա իշխանությունն ամեն բան անում է՝ հասարակությանը պառակտելու համար ու ցավով նշում, որ շատերն այդ մանիպուլյացիային տրվում են։  

«Նիկոլը հրաժարականով գնացող չի»,-վստահեցնում է մեր զրուցակիցը՝ նշելով․ «Կառավարութան շենքից ներս Նիկոլի համար իր սեփականությունն է, իր կարմիր գիծը, իսկ կառավարության շենքի մուտքից դուրս՝  Նիկոլի համար զիջելի տարածքներ են»։  

«Մարդուն հայհոյում են ամենավերջին ձևով,  քաղաքական պրոցեսները ցույց տվեցին, որ հասարակության մեծ զանգվածը դեմ է իրեն, ընտրությունների ժամանակ,  չնայած  ինքը գիտի ռեալ ինչքան մարդ է իրեն ձայն տվել,  վստահ եմ այդ տոկոսը բավականին ցածր է։ Ակնհայտ է, որ ինքն անընդունելի կերպար է հասարակ քաղաքացուց սկսած մինչև ավելի բանիմաց, պետության շահերին  ծառայող մարդկանց համար։ Մարդիկ դեմ են իրեն, բայց ինքն աթոռին կառչած է մնում՝  Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու համար»,-նշում է ադրբեջանագետը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ