02 03 2020

Թուրքիան և Ռուսաստանը պայքարում են տարածաշրջանում դիրքերն ամրացնելու համար․ Սաֆրաստյան



Իրադրությունը Սիրիայի Իդլիբի նահանգում սրված է և միտումներ կան, որ կարող է էլ ավելի սրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մասնավորապես կորուստներ ունենալուց հետո Թուրքիան հայտարարեց, որ սկսում է ռազմական գործողություններ Սիրիայի տարածքում՝ Իդլիբի նահանգում: Դրանից հետո թուրքական զորամիավորումները և Թուրքիայի հսկողության տակ գտնվող զինյալներն անցան հարձակման և վերջին մեկ-երկու օրվա ընթացքում թուրքական հարձակումը կարծես թե արդեն հաջողություն է բերել:  Հաղորդումներ կան, որ նրանք սիրիական բանակի մեծ թվով զենք-զինամթերք և զինյալներ են ոչնչացրել և հետ են գրավել մոտ 20 բնակավայր»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ