30 03 2023

ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը քաղաքական ենթատեսքստ չունի. Վահան Քերոբյան



Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչ զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակմանը։

«Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք ունենալու։ Կարծում եմ՝ կգանք ընդհանուր եզրահանգման», - ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ