30 03 2023

ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները միացման համար 2-3 անգամ ավել կվճարեն



Միացման վճարների թանկացում է տեղի ունեցել ապրիլի 1-ից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Սկզբունքը մեկն է՝ բոլոր նոր միացող  բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գոյություն ունեցող բաժանորդների համար։ Սանդղակը բավական մեծ է, կա անհատական բնակարանների համար, կա սովորական միացում, պարզ միացում, կան լարումներով տարբերակումներ, և միջինում 2-3 անգամ բարձրանում է», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ