Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տարիների ընթացքում՝ բանակցությունների ժամանակ միջնորդները միշտ, որոշակի հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն, ընդհանուր առմամբ, անընդունելի է համարել Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։
Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել են ամրապնդել Լաչինի օկուպացիան։
Ահա այսպես է այսօր՝ Լաչինի շրջանում նախագահի ներկայացուցիչ նշանակելիս, խոսել Ալիևը:
Սա ուղիղ փաստում է, որ երբեք և ոչ մի պայմանով Լաչինի միջանցք չի բանակցվել, ավելին՝ այս հարցը այնքան է ցավոտ եղել նրա համար, որ մինչ այսօր բողոքում է:
Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա ու իրենց ընտրողներին կերակրել, իբրև ամեն բան որոշված էր մինչ իրենց իշխանության գալը, սակայն Ալիևը «պատահաբար» բերանից թռցնում է իր նախկին բանակցությունների ձախողումներն ու նեղսրտությունը:
Մադրիդյան սկզբունքները, որոնք, որպես ժառանգություն ստացել են օրվա անփառունակները, համեմատել օրվա իրավիճակի հետ նույնիսկ զավեշտալի է՝ Չունեինք հազարավոր զոհեր, ունեինք Հադրութ, Շուշի, Միաջանցք, Գորիս-Կապան ճանապարհ, Ջերմուկ, Իշխանասար և այլն...
Վերոգրյալի համատեքստում, Արցախյան բանակցությունների տապալման, սեփական անփառունակ 0-յական կետերից սկսելու, պատերազմական աղետը երկիր բերելու, հազարավոր կյանքերի կործանման, տարածքների կորստի միակ մեղավորը և պատասխանատուն օրվա իշխանությունն է և իր ղեկավարը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը